211652_close_icon
views-count55797 դիտում article-date 14:53 30-11-2016

Ինչո՞ւ էր Մանկավարժական համալսարանի «Կարմիր» դահլիճ այցելել Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ հանդիպում՝ հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիպման հենց սկզբում ՀՊՄՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը չեմպիոնին պարգևատրեց Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալով: Այնուհետև ուսանողներով լեփ-լեցուն դահլիճից Ա. Ալեքսանյանին ուղղվեցին բազմաթիվ և բազմաբնույթ հարցեր, որոնց համար նա հնչեցրեց հստակ և ամբողջական պատասխաններ, իսկ հանդիպման վերջում, իհարկե, ուսանողները լուսանկարվեցին չեմպիոնի հետ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+

Նմանատիպ նյութեր