211652_close_icon
views-count39561 դիտում article-date 21:15 26-11-2016

Առեղծվածային դեպք Երևանում․ Mercedes մակնիշի ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ հրդեհի պատճառները պարզվում են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բեկնազարյան փողոցի թիվ 38 շենքի մոտ հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի 35 CM 356 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ըստ նախնական տեղեկությունների վարոդը եղել է Արմեն Հակոբյանը, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Թե ի՞նչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննության պատասխաները լինելուց հետո։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր