211652_close_icon
views-count25001 դիտում article-date 22:42 25-11-2016

Ապրիլի 4-ին հերոսաբար ընկած Արամ Աբրահամյանը այսօր կդառնար 20 տարեկան ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն շարունակում է իրականացնել, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դրամաշնորհի շրջանակում՝ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ մեկնարկած, «Մենք ձեզ հետ ենք» խորագիրը կրող բարեգործական նախաձեռնությունը, որի նպատակն է՝ հոգեպես աջակցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ընտանիքներին, ամրապնդել զինվորների ընտանիքների և Զինված ուժերի միջև կապը: Նոյեմբերի 25-ին, ՂՊՎ նախագահ Յուրա Միքայելյանը, փոխնախագահ Ալլա Նիկողոսյանի հետ միասին, այցելեցին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսված մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված Արամ Աբրահամանի ընտանիքին, ով նոյեմբերի 25-ին, կդառնար 20 տարեկան: Նրանց միացան նաև նախաձեռնության շրջանակներում Արամի ընտանիքի հետ ընկերացած, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Ռաֆայել Ազիզյանը և Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հորաքրոջ որդին ու զինվորը` ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը ում ծննդյան տարեդարձը ևս նոյեմբերի 25-ին է: ՂՊՎ պատվիրակությունը հյուրընկալվեց Արմավիրի մարզի Արտիմետ գուղում գտնվող, Աբրահամյանների տանը, որտեղից Արամի ծնողների հետ միասին ուղևորվեց Արտիմետի միջնակարգ դպրոց: Դպրոցի բակում հավաքվածները Այցելեցին զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիր և ծաղիկ խոնարհեցին, Արամի հիշատակին նվիրված խաչքարի առաջ, ինչից հետո, Արամ Աբրահամանի պատվին անվանակոչված ռազմաագիտության դասարանում, մեկնարկեց, հերոսացած հայորդու 20 ամյակին նվիրված միջոցառումը: Դպրոցականներից և ուսուցիչներից շատերին չէր հաջողվում զսպել արցունքները: Միջոցառման հանդիսավոր մասից հետո իր ողջույնի խոսքով ներկաներին դիմեց նաև Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյանը, ով Արամ Աբրահամյանի մայրիկին՝ տիկին Նարգիզին, փոխանցեց ՂՊՎ սահմանած և Արամ Արայիկի Աբրահամյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» շքանշանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր