211652_close_icon
views-count45811 դիտում article-date 10:04 25-11-2016

Ազատամարտիկ Արմեն Մարգարյանը մարտահրավեր է ուղարկում հայկական «Իքս ֆակտոր»-ի ժյուրիին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան ազատամարտի մասնակից Արմեն Մարգարյանը մասնակցել է պատերազմին 13 տարեկանից: Պատմում է, որ իր դասընկերոջ հետ փախչելով Ջերմուկ քաղաքում գտնվող իրենց դպրոցից՝ 2 անգամ կես ճամփից «բռնվել» է և հետ ճանապարհվել տուն, սակայն 3-րդ փախուստը հաջողվեց և նրանք կարողացան Արցախ աշխարհ հասնելով՝ միանալ Ջերմուկի ջոկատայիններին ու մնալ նրանց հետ մինչև պատերազմի վերջը: Ազատամարտից հետո երկար տարիներ զբաղվել է բանակաշինությամբ, իսկ հետո՝ մեկնել արտագնա աշխատանքի, վերադարձել, կրկին դարձել զինվորական՝ խաղաղապահ: Այժմ, կրկին թողնելով զինվորական գործը, դարձել է տաքսու վարորդ, իսկ ազատ ժամանակ զբաղվում է ստեղծագործելով՝ բանաստեղծություններ և երգերի բառեր գրելով: Այսօր Արմենը մի շարք խնդիրների պատճառով հայտնվել է վատ սոցիալական վիճակում. ապրում է վարձակալած բնակարանում և օր ու գիշեր գումար է հայթայթում օրավարձով վերցրած տաքսին վարելով: Սոցիալական խնդիրները, սակայն, չեն ընկճում Ա. Մարգարյանի ֆիդայական ոգին: Նա մասնակցեց նաև արցախյան քառօրյա պատերազմին՝ ավելի քանի 45 օր անցկացնելով Արցախ աշխարհի սահմանամերձ գոտիներում: Այսօր էլ շարունակում է պայքարել իր ստեղծագործություններով, որոնք բազմազան են և հնարավոր չէ դրանք ներկայացնել մեկ տեսանյութով: Ազատամարտիկին խորը վրդովմունք է պատճառել հայկական «Իքս ֆակտոր»-ի ժյուրիի վերաբերմունքը մրցույթի մասնակիցներից մեկի՝ Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշե Աղաջանյանի նկատմամբ: Այսօր ազատամարտիկն իր բազմաթիվ բանաստեղծություններով մարտահրավեր է ուղարկում հայկական «Իքս ֆակտոր»-ի ժյուրիի անդամներին՝ պարզելու, թե իրականում ում ստեղծագործությունն է, որ ծիծաղելի է և ծաղրի արժանի: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր