211652_close_icon
views-count60117 դիտում article-date 09:48 25-11-2016

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. հանցագործ ճիվաղները տաք հետքերով հայտնաբերվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դիմակավորված 2 անձինք ներս են մտել Արաբկիր 53 փողոցի թիվ 5 տուն, որտեղ կապել են տանտիրոջ ոտքերը և ավազակային հարձակում կատարելով՝ դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը՝ օպերատիվ խմբով։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Լաչինյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագետն ու շնավարժը։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։40-ի սամաններում դիմակավորված անձինք, տեսնելով, որ նշված տան դուռը բաց է, մուտք են գործել ներս, որոնցից մեկը՝ զինված ատրճանակով, բռնություն է կիրառել այնտեղ գտնվող Գայանե Բալյուզյանի նկատմամբ՝ ատրճանակը դնելով քունքի վրա, իսկ մյուս ստահակը իր մոտ եղած երկաթե ինչ-որ գործիքով հարվածել է նրա եղբոր՝ 47-ամյա Հովհաննես Բալյուզյանի մարմնի տարբեր մասերին և պահանջել գումար, ոսկյա, արծաթյա զարդեր։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճիվաղները, աղմուլ լսելով, իրենց կամքից անկախ ոչինչ չհափշտակելով՝ դիմել են փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Էրեբունի վարչական տարածքից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 23-ամյա Սուրեն Կիրակոսյանին և Էրեբունու փողոցի բնակիչ, 19-ամյա Միքայել Մինասյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հաղթանակ զբոսայգում հայտնաբերվել է ստահակների կողմից թաքցված դիմակն ու ձեռնոցները։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Խալաթյանի կողմից հարուցվել է քրեական գործ։ Մ. Մինասյանն ու Ս. Կիրակոսյանը ձերբակալվել են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր