211652_close_icon
views-count25504 դիտում article-date 12:03 24-11-2016

Նախկին ԲՀԿ-ականի, պատգամավորի օգնականի որդին տեղափոխվել է Նուբարաշենի բանտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի Այնթափ գուղի 4-րդ շարքի 14 տան բնակիչ, 23-ամյա Վրեժ Բադալյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է միջնորդությունը և Վ. Բադալյանը տեղափոխվել է Նուբարաշենի բանտ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նոյեմբերի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի աշխատակազմի առաջատար մասնագետը ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Արտաշատի խճուղու թիվ 105/5 հասցեում ապօրինի շինարարություն է կատարվում և իրենք փորձում են դրա դեմն առնել, սակայն քաղաքացին ոչ միայն խոչընդոտում է աշխատանքներին, այլև սպառնալիքներ է հնչեցնում թաղապետարանի աշխատակիցների հասցեին։ Նշված վայր են ժամանում ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Դավիթ Փանոյանը, Սարգիս Թադևոսյանը և Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի 4-րդ բաժնի պետ Սևան Խաչատրյանը։ Արդեն տեղում ոստիկանության ծառայողներն ու քաղաքապետարանի աշխատակիցները հորդորում են Վ. Բադալյանին, որպեսզի նա չխոչընդոտի իրենց օրինական գործողություններին, այն է՝ պետք է ապամոնտաժվի ապօրինի կառույցը, սակայն Վ. Բադալյանը ոչ միայն չի ենթարկվում նրանց օրինական պահանջներին, այլև ցուցաբերում է լկտի պահվածք և անհարգալից վերաբերմունք, իսկ հետո ձեռքերով, ապա՝ քարերով հարվածում նրանց, ինչի հետևանքով էլ ոստիկանության աշխատողներն ու քաղաքապետարանի աշխաակիցները ստանում են մարմնական վնասվածքներ։ Այդ ամենից հետո Վ. Բադալյանը վնասում է Ս. Թադևոսյանին պատկանող Վազ 21015 մակնիշի ավտոմեքենան՝ կոտրելով ապակին։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում քննիչի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «առյուծ կտրած» Վ. Բադալյանի հայրը նախկին ԲՀԿ-ական է եղել և ինչ-որ պատգամավորի օգնական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր