211652_close_icon
views-count8284 դիտում article-date 14:13 23-11-2016

ԵՊՀ-ում նշեցին Լեոնիդ Ազգալդյանի 74-ամյակն ու նրա անունը կրող մարտական պատրաստության ակումբի մեկ տարեկանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 22-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ հատուկ միջոցառում նվիրված արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 74-ամյակին և ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի մեկ ամյակին: Միջոցառումը սկսվեց Ազգալդյանի ինքնակենսագրությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի հիմնադիր նախագահ Արմեն Խաչիկյանը ներկայացրեց ակումբի մեկ ամյա գործունեության ընթացքում իրականացված ծրագրերը և ունեցած ձեռքբերումները: Նա իր խոսքում նշեց՝ ակումբի կարևոր ձեռբերումներից է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ ակումբի շուրջ 25 անդամներից կազմավորված ԵՊՀ կամավորական ջոկատը: Միջոցառմանը հատուկ անդրադարձ կատարվեց ապրիլյան պատերազմի մասնակիցներին, նրանցից շատերը ներկա էին միջոցառմանը և ներկաների հետ հարգեցին մարտական ընկերների հիշատակը: ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի պատվավոր անդամի կոչում շնորհվեց ԵՊՀ ուսանողներ՝ մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ՝ Գևորգ Մանուկյանին, Շուլի Հակոբյանին, ՀՀ և ԼՂՀ Արիության մեդալակիր Գոռ Դարմանյանին: Շնորհակալագրեր հանձնվեցի ակումբի անդամներին, որոնք աչքի են ընկել ակտիվ գործունեությամբ: Միջոցառմանը վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Լեոնիդ Ազգալդյանի մայրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր