211652_close_icon
views-count11356 դիտում article-date 23:53 22-11-2016

Արցախյան ազատամարտի հերոս, հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը այսօր կդառնար 74 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 22-ը անկախության բանակի հերոս, հրամանատար, ֆիզիկոս, ականավոր ռազմական գործիչ և մեծ հայ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 74 տարեկան: Բազմաթիվ անհատների և մեծ ու փոքր կազմակերպությունների շարքում հերոսի տոնը նշեց նաև Երևանի Լենինգրադյան փողոցը ի պատիվ Լեոնիդ Ազգալդյանի վերանվանելու նպատակով մեկնարկած ստորագրահավաքի նախաձեռնողների խումբը: Ստորագրահավաքի նախաձեռնողները Երևանի Անկախության հրապարակից շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված հուշարձանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում, նախաձեռնողների խմբից, Տիգրան Մարտիրոսյանը նշեց, որ այս տարի մեր հայրենիքը նշում է իր անկախության քառորդ դարը, իսկ մեր քաղաքում դեռ կան մի քանի փողոցներ, որոնց անվանումները վստահորեն ժամանակավրեպ են: Լենինգրադյան փողոցը կրում է կոմունիստական կուսակցության առաջնորդի անունը, ինչը հարիր չէ մեր պետությանը, երբ որ կան բազմաթիվ հերոսացած հայորդիներ, որոնց անուններով փողոցներ չունենք և որ Հայաստանի Հանրապետության քառորդ դարը հարկ է նշել նոր ու հայ հերոսների անունները կրող փողոցներով: Ստորագրահավաքի նախաձեռնողները, մինչ այժմ հավաքել են շուրջ 5000 ստորագրություն, իսկ վերջնական արդյունքին հասնելու համար՝ հարկավոր է մոտ 8000-ը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր