211652_close_icon
views-count49583 դիտում article-date 19:28 22-11-2016

Երևանից SMS հաղորդագրություն են ուղարկել Կիպրոս և սպառնալիքներով պահանջել 55 հազար եվրո. չստանալով այն՝ պայթեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենան

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (շորթում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) հատկանիշով: Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա հունիսի 29-ին անհայտ անձը բջջային հեռախոսահամարից հաղորդագրություն է փոխանցել Կիպրոսում բնակվող Սպարտակ Պետրոսյանի որդուն՝ Տարոն Պետրոսյանի բջջային հեռախոսահամարին, իսկ նոյեմբերի 14-ին հերթական բջջային հեռախոսահամարից մի քանի SMS-ներ է ուղարկել Ս. Պետրոսյանի հեռախոսահամարին և հայտնել, որ նրա ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն է կիրառելու և սպառնալիքներ տալով՝ պահանջել խոշոր գումար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պահանջը եղել է 55 հազար եվրո: Նոյեմբերի 15-ին Կիպրոսում անհայտ անձը կամ անձինք պայթեցրել են Ս. Պետրոսյանի աղջկան պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան: Ս. Պետրոսյանը կարծում է, որ ուղարկված SMS հաղորդագրությունն ու սպառնալիքները կապ ունեն աղջկա ավտոմեքենայի պայթեցման հետ: Արաբկիրի քննչական բաժնում դեպքի հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողություններ՝ շորթում կատարող անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշված արարքի համար հանցագործ կատարողը կամ կատարողները պատժվելու են ազատազրկման՝ 6-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, կամ առանց դրա: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր