211652_close_icon
views-count86244 դիտում article-date 17:13 22-11-2016

Արմավիր քաղաքում բացվեց քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված ու մեզ խաղաղություն պարգևած 20-ամյա հերոսի հիշատակի խաչքարը. Քեզ բացակա չենք դնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ, 20-ամյա Գոռ Կիրակոսյանի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությունը։ Ինչպես Արմավիրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարի օծումը կատարվեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Եպիսկոպոս Ադամյանի կողմից, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքը փոխանցեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Այնուհետև ելույթով հանդես եկան Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի ԵԿՄ կառույցի ղեկավարը, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահը և այլ անձինք։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին առյուծ-զինվորների անմահ հիշատակը։ Արևիկ գյուղի հերոսի մասին կարճ ու դիպուկ խոսեց նրա բանակային ընկերը. «Շատերը ելույթներ ունեցան ու շատերն էին ցանկանում իրենց սրտի խոսքը հայտնել ներկաներին, որոնց խոսքից հասկանալի էր, որ Գոռին ու Գոռի նմաններին չպետք է բացակա դնել։ Նրանք, զոհաբերելով իրենց կյանքը, մեզ պարգևել են խաղաղություն, ինչքան էլ որ այն ժամանակավոր է, քանի որ թշնամին նենգ է ու ամեն պահի պատրաստ է իր նենգությունը ցուցադրել; Բայց Գոռի նմանները արժանի հակահարված են տվել ու կտան ազերի բաշիբոզուկներին»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում արմավիրցիներն ասում էին. «Գոռի պատվին ստեղծված խաչքարը դարերով մեզ ու մեր սերունդներին հաղորդակից է դարձնելու, որ մենք՝ հայերս, պետք է մեկ բռունցք լինենք, պետք է առաջնորդվենք մեծն Չարենցի՝ «ո՛վ, հայ ժողովուրդ, քո հավաքական ուժը քո միասնության մեջ է» խոսքով և հենց այդ միասնության շնորհիվ էր, որ քառօրյա պատերազմում թշնամին չկարողացավ իր ուզածին հասնել և Արցախի պաշտպանության բանակի արծիվ սպաների, ու ժամկետային առյուծ-զինվորների շնորհիվ, որոնցից ամեն մեկը պատրաստ է եղել դեմ առ դեմ դուրս գալ թշնամի ճիվաղների դեմ, նրանք չկարողացան հասնել իրենց նպատակին»։ Կենդանի կատարմամբ հնչեց նաև 20-ամյա հերոսի մոր՝ Գայանեի ստեղծած երգը, իսկ հերոսի մայրն աշխատում է Արևիկի միջնակարգ դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցչուհի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 324+
324+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր