211652_close_icon
views-count41697 դիտում article-date 00:00 21-11-2016

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 23-ամյա վարորդը Mazda-ով վրաերթի է ենթարկել 39-ամյա հետիոտնին․ վերջինը ժամեր առաջ մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 23-ամյա Վահագն Պետրոսյանը Փափազյան փողոցի 13 հասցեի դիմաց իր վարած Mazda մակնիշի 35 AG 901 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 39-ամյա Համբարձում Հովհաննիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և օգնել, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր ժամը 20։00-ի սահմաններում վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից պահանջել են Գ․ Խանաղյանի կողմից նախապատրաստված նյութերը։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր