211652_close_icon
views-count26986 դիտում article-date 19:00 18-11-2016

Եռագույն տնակի զինվորն ու նրա երկու կյանքերի պատմությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շատ չինովնիկներ ու օլիգարխներ կերազեին, որ արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի զինհաշմանդամ Կարեն Ռաշոյանի հողատարածքն այսօր իրենցը լիներ: Այն անմիջապես կվերածեին էլիտար հանգստավայրի: Կարենն ակտիվ է, ընկերասեր, մարդամոտ, հասնող, օգնող, սակայն այդպիսին լինելու համար, նրան օդ ու ջրի պես պետք է իր այս անկյունը՝ իր աշխարհը, որտեղ նա կարողանում է լիարժեք լիցքաթափվել, խորհել, հանգստանալ և լիցքավորվել նոր ու դրական լիցքերով: Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչն ինքն է իր ձեռքով իր լիճն ու հարակից շինությունները սարքել: Կարենն ունի բնակտարածքի խնդիր՝ նրա ընտանիքն ապրում է իր պապական տանը, իր քրոջ, տարեց ծնողների և եղբոր ընտանիքի հետ, իսկ նա գրեթե միշտ գիշերում է հողամասի եռագույն տնակում: Մի օր էլ եթե տանն է մնում, ապա առավոտյան արթնանալով՝ անմիջապես այստեղ է շտապում: Կարենը բանակ է զորակոչվել 1993-ին, եղել է նորաստեղծ հայկական պետության առաջին զինվորներից մեկը, մասնակցել է մարտական գործողությունների, մի քանի անգամ վիրավորվել, զրկվել ոտքից: Ավելի քան 10 տարի է Կարենը սպասում է որպես զինհաշմանդամի՝ իրեն հասնող տան գումարին, որպեսզի վերջնականապես իրականության վերածի իր մտադրությունը՝ դառնա սեփական տան տեր: Սակայն նա չի մտահոգվոմ և հանձնվում: Նա մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան պատերազմական գործողություններին, զինվորագրվելով և ավելի քան 50 օր անցկացնելով արցախյան սահմանամերձ գոտիներում: Այսօր էլ պատրաստ է, հարկ եղած պահին հասնելու առաջնագծին օգնության: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր