211652_close_icon
views-count29874 դիտում article-date 14:21 11-11-2016

Սառնակունքում բացվեց ազատամարտիկ Արմեն Հովհաննիսյանին նվիրված աղբյուր-հուշարձանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սիսիանի ջոկատի անդամ Արմեն Արեգի Հովհաննիսյանը մեկն էր արցախյան այն ազատամարտիկներից, ովքեր ապրիլի 4-ին Արցախի Մարտակերտի շրջանում վիրավորվեցին հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից: Այնուհետև հիվանադանոցում մի քանի օր տևած կենաց և մահու համառ պայքարում բժիշկներին Արմենի կյանքը փրկել չհաջողվեց, սակայն նրա անունը կա և իր ընկերների ջանքերով կապրի հավերժ: Նոյեմբերի 10-ին Արմեն Հովհաննիսյանի հայրենի՝ Ծղուկ համայնքի անդամները, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ ներկայացուցիչները, հայ կազակները, պատանի և ազատամարտիկ երկրապահները, Արմենի ընկերներն ու ազգականները հավաքվել էին Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի ձորում՝ Արմենի ու իր ընկերների սիրելի հանգստավայրում, որտեղ հերոսացած հայորդու ընկերների ջանքերով բացվեց նրա հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձանը: Հուշարձանի բացման պատիվը շնորհվեց Արմեն Հովհաննիսյանի այրուն և փոքրիկ որդուն: Պատանի երկրապահների կազմակերպած ոգեկչման միջոցառումից հետո ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից Արմեն Արեգի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվեց ԵԿՄ հուշամեդալով: Շքանշանների արժանացան նաև նախաձեռնության աջակից-հովանավորներն ու հուշարձանի հեղինակները: Նախաձեռնության հեղինակը պարգևատրվեց նաև ԵԿՄ պատվոգրով և ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագրով: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր