211652_close_icon
views-count22036 դիտում article-date 08:34 03-11-2016

Քառօրյա մարտերին մասնակցած առյուծ զինվորի ընտանիքը հայտնվել է <<ջրերի>> մեջ. Քաղաքապետարանը չի տրամադրում սեփականության վկայական և արգելել է տանիք կառուցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Գետառի 11 հասցեում Կարապետյանների կառուցած երկհարկանի տունը չունի տանիք, որի պատճառը այն է, որ տան համար բազմիցս փորձել են սեփականության վկայական ձեռք բերել, սակայն ապարդյուն: Փետրվարին երբ որոշել են տանիք սարքել, քաղաքապետարանը արգելել է և ավելին տուգանել 400 հազար դրամի չափով, իսկ վկայական տրամադրել չեն ցանկանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այժմ գրեթե ջրով լցված բնակարանում ապրում են 53-ամյա տիկին Մարիետան և 86-ամյա տատիկը, 3 որդիներից կրտսերը, ով մասնակցել է քառօրյա մարտերին, այժմ էլ ծառայում է հայրենիքին, մյուս որդիները գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ մեկը տանիքի համար նախատեսված գումարով ծանր վիրահատություն է տարել,իսկ մյուսը խնամում է նրան: Shamshyan.com-ի հետ զրույցում տիկին Մարիետան ասաց, որ տանիքի կառուցման խնդրով դիմել է շատերին, սակայն ապարդյուն: Նրա խորհին համոզմամբ եթե փետրվարին իրեն չարգելեին կառուցել տանիքը այժմ նման իրավիճակում չէին լինի և այդքան գույքն ու իրենց առողջությունը կլիներ անվնաս: Ցավով նշեց նաև, որ միթե իր որդին պետք է կյանքը տված լիներ հանուն հայրենիքի, որ տանիքի հարցում ինչվոր աջակցություն ստանային: Վերջում խնդրեց բարեգութ և սրտացավ մարդկանց, որ աջակցություն ցույց տան նման ծայրահեղ իրավիճակից դուրս գալու նպատակով: Տանիքը ընդգրկում է մոտ 120 մետր քառակուսի մակերես: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր