211652_close_icon
views-count24013 դիտում article-date 17:50 30-10-2016

Խոշոր ավտովթար Գյումրիում․ բախվել են Mercedes-ն ու 06-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքում։Ժամը 13։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցի մոտ բախվել են ՎԱԶ 21 06 մակնիշի 27 OU 614 համարանիշի և Mercedes մակնիշի 34 ZL 144 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ Նարեկ Գասպարյանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով 06-ը վարել է Գյումրի քաղաքի բնակիչ 39-ամյա Ռուստամ Ալեքսանյանը, իսկ Mercedes-ը Գյումրու քաղաքի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Մուրադյանը։ Ժամանել են նաև Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր