211652_close_icon
views-count10810 դիտում article-date 23:40 26-10-2016

Ուշադրություն. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Զանգեր-Անգեղակոթ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [/color] Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում թույլ մառախուղ է, Վայք-Սիսիան ավտոճանապարհին («Զանգեր» կոչվող հատված) և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է: [/color]

Նմանատիպ նյութեր