211652_close_icon
views-count5323 դիտում article-date 23:06 26-10-2016

«Հիշիր այս պահը» խորագրով միջազգային փառատոնի շրջանակում կկայանա հայ անվանի երգահան Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ-երեկոներ

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, Միքայել Թարիվերդիևի ստեղծագործական ժառանգության բարե­գործական հիմնադրամի նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ` ս. թ. հոկտեմբերի 27-ին և 28-ին, Երևանում, «Հիշիր այս պահը» խորագրով միջազգային փառատոնի շրջանակում կկայանա հայ անվանի երգահան, Ռուսա­ս­տանի ժողովրդական ար­տիստ Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ-երեկոներ: Հոկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչեն կոմպոզիտորի երգեհոնային ստեղծագործությունները` անվանի երգեհոնահար Լադա Լաբզինայի կատարմամբ, իսկ հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հեղինակի դասական և կինոերաժշտության երեկոն՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գե­ղարվես­տա­կան ղե­կա­վար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), «Մերի­դիան» վոկալ տրիոյի, Ալեք­սեյ Գորիբոլի (դաշնամուր), Արմեն Մեսրոպյա­նի (թավջութակ), մենակատարներ` Թեր­մինե Զարյանի (սոպրանո), Դավիթ Բաբայանցի (բարիտոն) մասնակցությամբ: Երեկոները կվարի կոմպոզիտորի կինը՝ Վերա Թարիվերդիևան:

Նմանատիպ նյութեր