211652_close_icon
views-count5074 դիտում article-date 20:46 26-10-2016

Տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Ամփոփելով նախորդ շաբաթների ընթացքում կատարված աշխատանքը՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ սահմանադրության նախագծի քննարկումները թեւակոխել են վերջնական ճշգրտումների փուլ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ վիճարկելի մի շարք դրույթների շուրջ, որի ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես են եկել իրենց հիմնավորումներով եւ առաջարկներով: Հանձնաժողովն առաջիկա օրերին կշարունակի աշխատանքային քննարկումները՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը նոյեմբերի առաջին օրերին հրապարակելու մտադրությամբ: Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանարապետության նախագահին պետք է ներկայացվի մինչեւ ս.թ. նոյեմբերի 20-ը, ինչին նախորդելու են հանրային քննարկումները:

Նմանատիպ նյութեր