211652_close_icon
views-count33974 դիտում article-date 19:53 26-10-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն, Hyundai-ը, Mitsubishi-ն ու BMW-ն. վերջինը տապալել է ծառը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Երթուղայինների 1-ին փողոցի թիվ 12 տան դիմաց բախվել են Երևան քաղաքի Աթոյան անցուղի 13 շենքի բնակիչ Վահագն Կարապետյանի վարած Toyota մակնիշի 97 XX 707 համարանիշի, Երևան քաղաքի Ազատամարտիկների 1-ին նրբանցքի բնակիչ, 30-ամյա Վարդգես Գալստյանի վարած Hyundai մակնիշի 80 VA 007 համարանիշի, Երևան քաղաքի Երկաթուղայինների 1-ին փողոցի բնակիչ, 51-ամյա Արամ Սարգսյանի վարած Mitsubishi մակնիշի 35 AX 356 համարանիշի և Երևան քաղաքի Հ. Հովհաննիսյան թաղամասի Ավան 24/1 շենքի բնակիչ, 24-ամյա Արմեն Ադամյանի վարած BMW մակնիշի 61 AA 166 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ն էլ բախվել ու տապալել է ծառը, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 19-ամյա Աննա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեդլայն բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչ Ավետիսյանը , ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր