211652_close_icon
views-count4560 դիտում article-date 19:19 26-10-2016

Ադրբեջանի կապի նախկին նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել կապի և բարձր տեխնոլոգիաների նախկին նախարար Ալի Աբասովի և նախարարության հետ համագործակցած մի քանի ընկերությունների որոշ աշխատակիցների դեմ, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Ալի Աբասովը մեղադրվում է մեծ գումարների յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Ձերբակալվածների թվում են նաև նախարարության հետ համագործակցած «Ազտելեկոմի», «Բաքվի հեռախոսային կապի» և այլ խոշոր ընկերությունների ղեկավարներ ու աշխատակիցներ:

Նմանատիպ նյութեր