211652_close_icon
views-count25246 դիտում article-date 18:25 26-10-2016

Էրեբունու ոստիկանները հանցագործությունը չբացահայտելը արդարացնում են նրանով, որ գողություն անողի դեմքը տեսախցիկը չի նկարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ չբացահայտված հանցագործություններ չյկան, կան վատ աշխատողներ և, կարծես թե, ՀՀ ոստիկանապետի այս խոսքերը կարելի է վերագրել ոստիկանության Էրեբունու բաժնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկ ամսվա մեջ 2 անգամ անհայտ անձը կամ անձինք գողացել են Երևան քաղաքի բնակիչ Օլգա Կոտյոլկինային պատկանող ВАЗ 2104 մակնիշի 34 QU 185 համարանիշի ավտոմեքենայի անվադողերից 3-ը: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում տուժած քաղաքացին ասում էր. «Մոտ մեկ ամիս առաջ, երբ մեքենան կայանած է եղել Տիգրան Մեծ պողոտայի վրա՝ «Գայանե» հանրախանութի դիմաց, գիշերով գողացել էին 3 անվադողերը»: Տուժող քաղաքացին կատարվածի մասին դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն նրան ասել էին, որ տեսախցիկների մեջ հստակ չի երևում գողությունը կատարողի դեմքը, ինչն էլ դժվարացնում է նրա ինքնությունը պարզելը: Մինչ էրեբունու ոստիկանները կորոշեին տեսախցիկի նկարահանածով գտնեն գողին, թե իրենց կատարած օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մեքենայատիրոջ հայրը նոր անվադողեր է գնում ու կրկին մեքենան կայանում նույն վայրում: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում». մեկ շաբաթ առաջ կրկին գողանում են 3 անվադողերը: [color=#CC0000] SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում մեքենայի տիրոջ մայրը և բարեկամները ասացին, որ երկու դեպքում էլ նույն ձեռագիրն է և իրենք գրեթե համոզված են, որ նույն մարդկանց կողմից է գողությունը կատարվել: Իսկ հարցին, թե ինչու են գողանում 3 այլ ոչ 4 անվադողերը՝ մեքենայատերը ասում էր. «Հավանաբար 4-րդ անվադողը սեղմված է եղել մայթի եզրաքարին, ինչն էլ հանցագործին թույ չի տվել հանել այն»: Հույս ունենք, որ գոնե այս 2 –րդ գողությունից հետո էրեբունու ոստիկանները կգտնեն հանցագործին, ով նաև կխոստովանի, թե ինչպես է անվադողերը հանելիս՝ գողանալուց ավտոմեքենայի տակ քարեր դրել: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր