211652_close_icon
views-count1977 դիտում article-date 10:31 26-10-2016

Պետք է զարգացնել նաև կարդալու մշակույթը, որ ամեն լրատվամիջոցի խայծը կուլ չտալ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Համացանցում ինչ-որ մի անհայտ տեղից լուր էր հայտնվել, թե իբր վարչապետն ասել է՝ բարձրացնելու եմ նվազագույն աշխատավարձը և դարձնելու եմ 100 հազար դրամ։ Միամիտ «համացանցային հայերը» հավատացին այդ ապատեղեկատվությանը և «անխնա տարածեցին» այդ սուտը։ Ամենահետաքրքիրն այն է, որ բավականին բարձր մտավոր և կրթական ցենզով մարդիկ կուլ են տվել այդ խայծը և ակտիվորեն քննարկում են «լուրը»՝ ենթադրություններ կազմելով, թե երբ է դա տեղի ունենալու։ Խնդիրը, հետևաբար, այն չէ, որ կան հարյուրավոր կայքեր, որոնք րոպեն մեկ ինչ-որ բան են «բստրում», այլ չկան բավական թվով ընթերցողներ, որոնք հեշտությամբ կարողանում են «թացը չորից» տարբերակել։ Ինչպես ամեն մի հարցում, այստեղ էլ պետք է զարգացնել նաև կարդալու մշակույթը, երբ ընթերցողը կամ օգտատերը հասկանում է, թե որ աղբյուրն է հեղինակավոր, իսկ որը՝ ոչ, որ լրատվամիջոցն է սոլիդ, իսկ որը՝ «թեթևսոլիկ»։ Վերջիններս նույնպես պետք է լինեն, թող զարգանան, բարգավաճեն, հարստանան, «քլիքներ» հավաքեն՝ դա նորմալ է։ Նորմալ չէ, որ մարդիկ, որոնք կարդում են դրանք և հաճույք են ստանում, չեն հասկանում, որ այս մի լրատվամիջոցը հաճույք ստանալու համար է, իսկ այս մեկը՝ տեղեկատվություն քաղելու և մտածելու»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր