211652_close_icon
views-count4151 դիտում article-date 09:38 26-10-2016

«Վանաձոր» ԲԿ-ի շուրջ աղմուկը չի դադարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վանաձոր» բժշկական կենտրոնի շուրջ տևական ժամանակ է՝ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դեռևս 2013-ին ծնունդ է ընդունել, որից հետո ծննդկանին նարկոզից դուրս չեկած վիճակում մենակ է թողել և հեռացել, ինչի հետևանքով ծննդկանը արդեն 3,5 տարի է՝ կոմայի մեջ է։ Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է։ Հիվանդանոցը ծննդկանի հարազատներին պարտավորվել էր դրամական փոխհատուցում վճարել։ Ներկայումս ԲԿ-ն քաղհայց է ներկայացրել Դավիթ Շահվերդյանի և անեզթեզոլոգ Ալվարդ Հայրապետյանի դեմ՝ ետ պահանջելով տուժած ծննդկանի հարազատներին վճարված գումարը։ Շահվերդյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հրաժարվեց վերը նշված դեպքը մեկնաբանել, ինչպես նաև հորդորեց այն չհամեմատել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ։ Հիշեցնենք, որ Դ. Շահվերդյանի անունը կապվում է նաև հոկտեմբերի 18-ին նույն ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի հետ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր