211652_close_icon
views-count7085 դիտում article-date 08:59 26-10-2016

ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսի անցակետը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում ձյուն է տեղում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:

Նմանատիպ նյութեր