211652_close_icon
views-count7069 դիտում article-date 21:57 25-10-2016

Օուեն Հարգրիվզը քննադատել է Մոուրինյոյին. Չեմ պատկերացնում, թե ով կարող է համեմատվել Մխիթարյանի հետ` բացի Մեսիից ու Ռոնալդուից

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը տարակուսանք է հայտնել, թե ինչու Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին չի ընդգրկում թիմի հիմնական կազմում և պորտուգալացուն կոչ է արել վստահել հայ ֆուտբոլիստին: «Դորտմունդում Հենրիխը նույնպես դանդաղ սկսեց, բայց նախորդ մրցաշրջանում նա դարձավ Բունդեսլիգայի լավագույն խաղացողը: Նա դարձավ 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ, ինչը տպավորիչ ցուցանիշ է: Այդ արդյունքներին նա հասել է ոչ թե ինչ որ երկրորդական լիգաներում` գյուղական թիմերի դեմ, և ես չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե ով կարող է նրա հետ համեմատվել` բացի Մեսիից ու Ռոնալդուից: Նա թոփ-մակարդակի խաղացող է և մենք դա «Յունայթեդում» դեռ չենք տեսել: Իմ կարծիքով, Մոուրինյոն պարտավոր է օգտագործել այն խաղացողներին, որոնք կարող են նրան օգնել նվաճել լիգան: Նա կարող է միաժամանակ խաղացնել Մխիթարյանին, Պոգբային, Իբրահիմովիչին, Մարսիալին ու Ռեշֆորդին, և նրանց հետ «Յունայթեդը» սարսափազդու տեսք կունենար: Վերջին հաշվով Մոուրինյոն պետք է նրանց բոլորին խաղադաշտում համատեղելու ձևը գտնի և նրանք կխաղան: «Յունայթեդը» կարող է նվաճել Պրեմիեր-Լիգան: Թիմի մեկնարկային կազմը ոչ մեկից վատը չէ», ասել է Հարգրիվզը:

Նմանատիպ նյութեր