211652_close_icon
views-count3925 դիտում article-date 23:00 25-10-2016

ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը

Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպականը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և տարածաշրջանային համագործակցության տնօրեն Լուկ Դեվինյը: Մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ինչպես նաև ՀՀ ԱԳ և շահագրգիռ այլ գերատեսչությունների և ԵՄ պաշտոնյաներ։ Բանակցությունների ժամանակ քննարկվեցին համաձայնագրի նախագծի տարբեր բաժիններին առնչվող հարցեր։ Բանակցությունների ընթացքում, ընդլայնված կազմով, տեղի ունեցավ լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփեցին մի շարք ոլորտների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշեցին հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։ Բանակցող թիմերը նախատեսում են հաջորդ հանդիպումն անցկացնել Բրյուսելում՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին։

Նմանատիպ նյութեր