211652_close_icon
views-count41883 դիտում article-date 19:37 25-10-2016

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը. 2 վիրավորների մեջ է Լոռու մարզի գլխավոր նյարդաբանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 65-ամյա Սամվել Բրուտյանի վարած Opel մակնիշի 34 ՕA 518 համարանիշի և Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 35 CV 687 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ս. Բրուտյանը և ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 70-ամյա Վրույր Ստեփանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետև սեփական տրանսպորտային միջոցներով տեղաոխվել հիվանդանոց, սակայն ճանապարհին նրանց դիմավորել է Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, որն էլ հասցրել է վիրավորներին բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Mercedes-ի վարորդ Դ. Ղազարյանը Ալավերդու բժշկական կենտրոնում ստանալով առաջին բուժօգնությունը՝ հրաժարվել է հոսպիտալացումից: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Քաղաքացիները ՃՈ աշխատակիցների հետ միասին հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Դավիթ Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Թումանյանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ի ուղևոր Վ. Ստեփանյանը Լոռու մարզի գլխավոր նյարդաբանն է և այս պահին աշխատում է Վանաձորի թիվ 2 հիվանդանոցում՝ որպես նյարդաբան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր