211652_close_icon
views-count11257 դիտում article-date 18:45 25-10-2016

Ուկրաինայում աղջկա պատճառով հրաձգությունն ավարտվել է հայի և վրացու սպանությամբ

Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ՝ վրացի Զուրաբ Օնանիզին և հայ Սարգիս Բաղդասարյանը։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի դատախազ Վալերի Ռոմանովը, փոխանցում է [url=http://ria-m.tv/news/73636/stali_izvestnyi_imena_pogibshih_v_perestrelke_v_melitopole.html]Ria-m.tv-ն[/url]: «Դա ոչ թե քրեական աշխարհի ներկայացուցիչների հարաբերությունների պարզում է, այլ երկու երիտասարդ տղաների հասարակ խուլիգանություն, որոնք նախկինում դատապարտված չեն եղել և քրեական անցյալ չեն ունեցել»,– ասել է Ռոմանովը։ Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 6 հոգուց բաղկացած խումբը ալկոհոլի ազդեցության տակ հրաձգություն է սկսել։ Կրակոցները հնչել են գիշերը ժամը 3–ին։ Բոլոր 6 հոգու ինքնությունը պարզված է։ Իրավապահները պնդում են, որ վեճը ծագել է աղջկա պատճառով:

Նմանատիպ նյութեր