211652_close_icon
views-count5680 դիտում article-date 17:30 25-10-2016

Մի շարք ավտոճանապարհներին խիտ մառախուղ է. Ստեփանավանում, Վանաձորում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Մեղրու լեռնանցքում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ստեփանավանում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Մեղրու լեռնանցքում տեղում է ձյուն: Մարալիկի տարածաշրջանի Լանջիկ գյուղի հատվածում, ինչպես նաև Ախուրյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 50-60 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր