211652_close_icon
views-count7075 դիտում article-date 16:49 25-10-2016

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները զարմացած են Մոուրինյոյի պահվածքից

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները զարմացած են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պահվածքից, որը մեկուսացված կերպով է մասնակցում թիմի մարզումներին: Պորտուգալացին միշտ չէ, որ անձամբ է ղեկավարում մարզումները` այդ լիազորությունները փոխանցելով իր օգնական Ռույ Ֆարիին: Մոուրինյոն թիմից հեռու է մնում և կողքից է հետևում մարզումներին, կամ էլ աշխատում իր աշխատասենյակում: The Times-ը հայտնում է, որ դա տարբերվում է նրանից, ինչ կար «Չելսիում», երբ Մոուրինյոն անձամբ էր միշտ ղեկավարում մարզումային գործընթացները:

Նմանատիպ նյութեր