211652_close_icon
views-count3422 դիտում article-date 19:10 25-10-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 25-ին

1400 թ. – մահացել է Ջեֆրի Չոսերը, անգլիացի բանաստեղծ, համարվում է անգլիական պոեզիայի հայրը (ծն. մտվ. 1343 թ.) 1415 թ. – տեղի ունեցավ Ազենկուրի ճակատամարտը, Հարյուրամյա պատերազմի նշանավոր մարտերից մեկը: 1825 թ. – ծնվել է Յոհան Շտրաուսը, ավստրիացի մեծանուն երգահան, դիրիժոր և ջութակահար, «վալսի արքա» (մահ. 1899 թ.): 1920 թ. – ծնվել է Հովհաննես Բարսեղյանը, հայ ականավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 2014 թ.): 1923 թ. – ծնվել է Արտաշես Բաբայանը, հայ դրամատուրգ, թատերագետ, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ (մահ. 2009 թ.): 1925 թ. – դրվեց Երևանի Արաբկիր թաղամասի հիմքը: 1984 թ. – ծնվել է Քեյթի Փերրին, ամերիկացի երգչուհի: 1990 թ. – եթեր հեռարձակվեց «Հրաշքների դաշտ» (Поле Чудес) հեռուստախաղի առաջին հաղորդումը: 2001 թ. – թողարկվեց Windows XP օպերացիոն համակարգը:

Նմանատիպ նյութեր