211652_close_icon
views-count1063 դիտում article-date 17:00 25-10-2016

Դավթաշեն վարչական շրջանն անվասայլակներ է տրամադրել Ստեփանակերտի և Մարտակերտի հատուկ կարիքներ ունեցող անձանց

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակներում շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներ: Ստեփանակերտի և Մարտակերտի քաղաքապետարաններին փոխանցվել են հատուկ կարիքներով անձանց համար նախատեսված անվասայլակներ և անհրաժեշտ այլ պարագաներ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցության հեռանկարները: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր