211652_close_icon
views-count2925 դիտում article-date 16:39 25-10-2016

ՆԱՏՕ-ին մտահոգել է Սիրիայում ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի հնարավոր օգտագործումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը հայտարարել է, որ Սիրիա ուղևորված ռուսական նավատորմին պատկանող «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը և նրան ուղեկցող խումբը կարող է օգտագործվել Հալեպում հարձակումներ կատարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Ավիակիր խումբը կարող է օգտագործվել Սիրիայում Ռուսաստանի հնարավոր ռազմական գործողությունների և հատկապես Հալեպին մեծ հարվածներ հասցնելու նպատակով»,-ասել է Սթոլթենբերգը։ Նա ընդգծել է, որ իրեն շատ է մտահոգում, որ ավիահարվածների մեծացումը կարող է հանգեցնել խաղաղ բնակչության շրջանում ավելի շատ զոհերի և կոչ է արել Մոսկվային վերականգնել Հալեպի տարածքում հրադադարի ռեժիմը։

Նմանատիպ նյութեր