211652_close_icon
views-count4367 դիտում article-date 16:26 25-10-2016

Թուրքիան պատրաստ է ցամաքային գործողություններ սկսել Իրաքում. Թուրքիայի ԱԳՆ

Անկարան չի բացառում Իրաքում ցամաքային օպերացիաներ սկսելու հավանականությունը։ Այդ մասին այսօր թուրքական kanal24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն։ «Եթե Իրաքում իրավիճակի հետ կապված իրադարձությունները սպառնան անվտանգությանն ու կայունությանը, ապա մենք կօգտագործենք մեր պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր իրավունքները, բոլոր հնարավորությունները, ներառյալ՝ ցամաքային օպերացիայի անցկացումը։ Դրա նպատակը կարող է լինել Քրդակաբ աշխատավորական կուսակցությունը և «Իսլամական պետությունը»-ը»,-ասել է Չավուշօղլուն։ Հիշեցնենք, որ ԻՊ-ի «մայրաքաղաք» Մոսուլի ազատագրման օպերացիան սկսվել է հոկտեմբերի 17-ից։ Գործողությոններին ներգրավված են ինչպես իրաքյան բանակը, այնպես էլ քրդական փեշմերգի զինյալները, տեղի ապստամբները և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ռազմաօդային ուժերը։

Նմանատիպ նյութեր