211652_close_icon
views-count2129 դիտում article-date 18:57 25-10-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 24-ից 25-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 24-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության՝ 10, խարդախության՝ 6, հարկերից խոսափելու՝ 2, թմրանյութի հայտնաբերման՝ 2 և կաշառակերության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր