211652_close_icon
views-count91965 դիտում article-date 10:47 25-10-2016

Դատ, որը կարելի է գրանցել Գինեսի գրքում. Կենտրոնի դատավոր Արմեն Բեկթաշյանը կայծակնային արագությամբ որոշում է կայացրել հայտնի Թուփակին դատապարտելու ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը կայծակնային արագությամբ դատական նիստն անցկացնելուց հետո որոշել է Երևան բնակիչ, 27-ամյա Էդգար Զիլֆյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Թուփակ» մականվամբ, ազատազրկել 6 ամսով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Է. Զիլֆյանը մեղադրվոմ էր ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի հատկանիշով։ Դատաքննությամբ ապացուցվել է, որ նա ապօրինի ձեռք է բերել և պահել ակոսավոր հրազեն հանդիսացող առանց գործարանային համարի դրոշմվածքով ատրճանակ և փամփուշտներ կրակելու համար նախատեսված ակոսավոր ռազմամթերք հանդիսացող թվով 4 գործարանային արտադրության 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ։ Իսկ դատախազը Է. Զիլֆյանի համար պահանջել էր 1 տարի 6 ամիս ազատազրկում։ Դատը տեղի է ունեցել արագացված ընթացակարգով և այս տարվա օգոստոսին ձերբակալված Է. Զիլֆյանը ընդունել էր իր մեղքը։ Գաղտնիք չէ, որ նշված դատարանում կան դատեր, որ տևում են մի քանի տարի, մինչդեռ մեր տեղեկություններով՝ դատական այս նիստը տեղի է ունեցել 1 ժամից ոչ ավելի։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատարանոմ ուժեղացված ծառայություն են կատարել դատական կարգադրիչները՝ ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ, քանի որ դատական նիստին մասնակցելու համար ժամանել էին Թուփակի մեծ թվով ընկերներ։ Կարգադրիչների հետ ուժեղացված ռեժիմով են աշխատել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր