211652_close_icon
views-count2207 դիտում article-date 10:03 25-10-2016

ԵՄ դեսպաններն այս անգամ ԱԺ ընտրությունների վերաբերյալ կխուսափեն շտապ գնահատական տալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սկսել է անթաքույց աջակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը։ Այս օրերին նա հանդիպում է տարբեր հեղինակավոր անձանց, նրանց կուսակցության շուրջ «համախմբելու» համար։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԳ նախկին նախարարի ստեղծած կուսակցության օգտին է աշխատում նաև Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ ուժային ղեկավարներից մեկը՝ ՀՀ ազգային անվտանգության նախկին պետ Կառլոս Պետրոսյանը։ Մեր տեղեկություններով՝ Կառլոս Պետրոսյանը նեղ շրջապատում խոստովանել է, որ Օսկայնանը ԵՄ դեսպանների հետ վերջին հանդիպմանը եկել է համաձայնություն, որ այս անգամ ԱԺ ընտրությունների վերաբերյալ խուսափեն շտապ գնահատական տալ։ Հետընտրական ընդվզում լինելու դեպքում, եվրոպացի դեսպանները, Օսկանյանի հավաստմամբ, խոստացել են աջակցել ընդդիմությանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր