211652_close_icon
views-count67793 դիտում article-date 09:44 25-10-2016

ԽՍՀՄ տարիներից չլուծվող «մահաբեր ոլորաններ»-ի վտանգավորության խնդիրը մի քանի օրում նախարարի միջամտության արդյունքում լուծվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմիցս ֆոտոռեպորտաժներ և տեսանյութեր է հրապարակել հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին, որոնց մեջ գերակշռում է նաև ողբերգական ելքով ավտովթարները։ Հրապարակումներում անդրադարձել ենք նաև վթարների պատճառների մասին, թե ինչն է եղել վթարի բուն պատճառը, իսկ շատ դեպքերում էլ պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրել, որպեսզի ձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման ուղղությամբ։ Վերջին տարիներին մեծ թիվ է կազմում նաև այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարները, երբ ճանապարհներին բացակայող երկաթբետոնե արգելապատնեշների պատճառով վարորդներն ավտոմեքենաներով հայտնվում են ձորում ու եղել են դեպքեր, երբ ոչ միայն ունեցել ենք վիրավորներ, ցավոք, նաև զոհեր ենք ունեցել։ Դեռ ԽՍՀՄ տարիներից Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավանի ոլորանները նունպես համարվում է վտանգավոր ճանապարհ։ Բազմաթիվ նյութեր են հրապարակել, որտեղ տեղի են ունեցել պատահարներ, այդ թվում՝ ողբերգական, ու պատկան մարմինների ուշադրությունն էին խնդրել, որպեսզի այդ հատվածում տեղադրվեն երկաթբետոնե արգելապատնեշներ, երթևեկությունը կարգավորող նշաններ ու ցուցանակներ։ Ճիշտ է, ցուցանակներ տեղադրվում էին, սակայն անհայտ անձը կամ անձինք այն գողանում էին՝ չմտածելով, որ այդկերպ վտանգում են թե իրենց, թե մյուս քաղաքացիների կյանքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգաների նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ»-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ Վայքի Ճանշինի աշխատակիցները հսկայական աշխատանքներ են կատարել ու «մահաբեր ոլորաններ» անունը ստացած այդ հատվածում վերջապես նախարարի միջամտության արդյունքում տեղադրվեցին բետոնե, երկաթե արգելապատնեշներ, ինչպես նաև ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ։ Այս ամենը առաջին հերթին, օգտակար է վարորդների համար։ Մնում է, որ հերթական անգամ չվնասեն ու չգողանան տեղադրվածը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վայքի ճանշինականները կատարել են նաև վտանգավոր ճանապարհներին իրենց սպասարկող տարածքում սողանքների հետևանքով առաջացած փեսալցման աշխատանքներ։ Վայքի ճանշինի աշխատակիցների գործողությունները տեղում ղեկավարել են Վայքի ճանշինի պետ Կարո Գևորգյանը, տեղամասի պետ Գնել Սարգսյանը և աշխղեկ Մեխակ Մարգարյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախարար Վ. Մարտիրոսյանը նմանատիպ աշխատանքներ կատարելու համար հանձնարարականներ է տվել նաև բոլոր մարզերի ճանշինների պետերին և ըստ տեղեկությունների, արդեն 3 անգամ նախարարը «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ»-ի տնօրեն Ա. Արշակյանի հետ անակնկալ ստուգայցեր է կատարել Սյունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Լոռու, Գեղարքունիքի մարզերն սպասարկող ճանշինների գրասենյակներ, համոզվելու համար, որ իր տված հրամանը, այն է՝ ճանշինները պատշաճ ձևով պատրաստ են ձմռանը, որպեսզի վարորդները երթևեկելիս դժվարություններ չունենան ճանապարհներին։ Գրեթե բոլոր ճանշիններում կան կուտակված աղն ու ավազը, տեխնիկան և աշխատուժը։ Մնում է, Ճանշիններն արդարացնեն իրենց։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր