211652_close_icon
views-count108665 դիտում article-date 22:39 24-10-2016

Երևանի ՃՈ պետի կազմակերպած «Ոսկե աշուն» օպերացիայի արդյունքում «ոսկե երիտասարդների» «ոսկե համարանիշներով» Bentley-ներն ու «յաշիկները» տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «ոսկե երիտասարդների» «ոսկե համարանիշներով» BMW-ներ, Bentley-ներ, մի քանի Mercedes-ներ, այդ թվում՝ «յաշիկներ»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները. մի մասը չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, մի մասի ավտոմեքենաների դիմապակիներից բացակայել է տեխզննման կտրոնը, մի մասն էլ իրենց զգալով ինչպես «երկնքում փայլատակող աստղ»՝ Երևանի փողոցները չափչփելով՝ մեքենաները վարել են հանդիպակաց երթևեկելի գոտում: Բոլոր «ոսկե երիտասարդ» վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ 200 հազարից մինչև 400 հազար դրամի չափով: ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է նման օրինախախտ վարորդների ավտոմեքենաները տեղափոխել «գաի պլաշչադկաներ»՝ անկախ երկաթյա նժույգի սեփականատիրոջ պաշտոնից ու «կալիբրից»: Հսկողությունը Վ. Գասպարյանի կարգադրությամբ դրվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի վրա, իսկ Երևանում՝ օրինախախտների «տերևաթափման» աշխատանքները ղեկավարում է Երևաի ՃՈ պետ Ա. Հակոբյանը, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարզերում էլ ՃՈ աշխատակիցները ձեռքերը ծալած չեն նստել: Բոլոր մարզերում նույնպես վաշտի հրամանատարների գլխավորությամբ տեղական օրինախախտ «ոսկե երիտասարդների» հավաք է կատարվել, որոնց ավտոմեքենաները նույնպես օրինախախտման համար տեղափոխվել են տեղի ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր