211652_close_icon
views-count5292 դիտում article-date 21:44 24-10-2016

Արթուր Պետրոսյանը արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստի հրավիրվել է ազգային հավաքական

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս) Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրահ» (ԱՄԷ) Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա) Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա) Գեղամ Կադիմյան, «Կարպատի» (Ուկրաինա) Արթուր Սարկիսով «Մորդովիա» (Ռուսաստան) Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը կհրապարակվեն ավելի ուշ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր