211652_close_icon
views-count2003 դիտում article-date 22:48 24-10-2016

Ավստրիայում Հայաստանի դեսպանը մեդալներ է շնորհել ավստրիահայ համայնքի մշակույթի գործիչներին

Հոկտեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալներ հանձնեց ավստրիահայ կոմպոզիտոր Վիգ Ցարթմանին (Վիգեն Կզարթմյան) և դաշնակահարուհի Նարե Արղամանյանին: Լինելով Ավստրիայում և եվրոպական այլ երկրներում ճանաչված արվեստագետներ՝ Վիգ Ցարթմանը և Նարե Արղամանյանը շոշափելի ներդրում են ունեցել միջազգային հարթակներում հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված, ինչպես նաև համահայկական նշանակություն ունեցող այլ միջոցառումների հաջող անցկացման գործում: Դեսպան Կիրակոսյանը նոր ձեռքբերումներ ու մասնագիտական հաջողություններ մաղթեց հայ արվեստագետներին՝ հույս հայտնելով, որ Վիգ Ցարթմանն ու Նարե Արղամանյանը կշարունակեն իրենց արվեստով նպաստել հայկական մշակույթի միջազգային ճանաչմանը:

Նմանատիպ նյութեր