211652_close_icon
views-count1857 դիտում article-date 20:06 24-10-2016

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այնուհետ Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն այցելել է Հայոց Ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որից հետո նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Նմանատիպ նյութեր