211652_close_icon
views-count7738 դիտում article-date 23:10 24-10-2016

Նուբարաշենի խճուղու 5 կմ ճանապարհահատվածն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը զեկուցել է, որ քաղաքապետարանի ներդրումային բոլոր ծրագրերը հասանելի են քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Երևաննախագիծ» ընկերության հետ համատեղ պատրաստել նաև ներդրումային ծրագրերի տեղեկատվական բրոշյուրներ, որոնք կներկայացվեն միջազգային բոլոր այն համաժողովներում, որոնց ակտիվ մասնակիցն է լինում նաև Երևանի քաղաքապետարանը: «Մենք ունենք բազում ծրագրեր, որոնց մասին տեղյակ չեն պոտենցիալ ներդրողները: Մինչդեռ առաջին հերթին հենց նրանց պետք է առավելագույնս ներկայացվեն մեր այն ծրագրերը, որոնք ենթադրում են մասնավոր ներդրումների ներգրավում: Ըստ այդմ, ստեղծեք նաև համապատասխան բրոշյուրներ, որոնք կկարողանանք ներկայացնել միջազգային այն համաժողովներում, որոնց ակտիվորեն մասնակցում են մեր ներկայացուցիչները: Բացի այդ, հանրությանը ևս պարբերաբար ներկայացրեք ներդրումային ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հատկապես հաշվի առնելով, որ մեր տեսլականի մեջ ներառված են մայրաքաղաքում իրականացվող բոլոր ծրագրերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Երքաղլույս» ընկերության տնօրեն Վարդան Գաբրիելյանը զեկուցել է, որ ավարտվել են Նուբարաշենի խճուղու 5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները և այն պատրաստ է շահագործման: «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչների համար սա երկար սպասված ծրագիր էր: Ուրախ եմ, որ կենսական նշանակության տարիների այս խնդիրն այսօր արդեն համապատասխան լուծում է ստացել: Այսօրվանից էլ տվյալ հատվածն արդեն կմիացվի արտաքին լուսավորության ցանցին», - նշել է Տարոն Մարգարյանը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր