211652_close_icon
views-count84759 դիտում article-date 19:26 24-10-2016

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կենտրոնի դատարանում. ամբաստանյալը դատարան էր ներկայացել աչքերը և բերանը կարած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ անցկացված դատական նիստի ժամանակ ամբաստանյալներից Վահագն Դանիելյանը դատարան էր ներկայացել աչքերը և բերանը կարած և դատական նիստի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազակային հարձակման մեջ մեղադրվող ամբաստանյալներն էին Կարեն Զախարյանը, Արմեն Ափինյանը և Վ. Դանիելյանը: Վերջինիս դատարանի դահլիճ բերելուց հետո նրան ուղեկցող ոստիկանները նկատեցին, որ նա ձեռքի բռունցքի մեջ ինչ-որ իր է թաքցնում: Ամբաստանյալից պահանջեցին բացի բռունցքը, սակայն հրաժարվեց և ոտիկանները ստիպված եղան ձեռնաշղթաներ հագցնել և դատարանի դահլիճից հեռացնել: Դատական նիստը կայացավ որոշ ժամանակ հետո, իսկ նիստի ժամանակ Վ. Դանիելյանը հայտարարեց, որ եթե գրավի դիմաց ազատ չարձակեն՝ իրեն վնաս է տալու: Դատավոր Գ. Պոողոսյանը չբավարարեց ամբաստանյալի պահանջը և մանրամասն հարցաքննեց տուժող Հակոբ Գրիգորյանին, ով իրեն ուղղված հարցերին պատասխանում էր կծկտուր և նույն հարցի համար հնչեցնում էր մի քանի պատասխան, պատճառաբանելով, թե՝ լավ չի հիշում: Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր