211652_close_icon
views-count56865 դիտում article-date 18:22 24-10-2016

Պարզվել է՝ Մոսկվայում սպանված հայերը Սամվել Ալեքսանյանի «մականունավոր» աշխատակիցներն են եղել. armtimes.com

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ մականվամբ) կինը՝ Քրիստինեն, Armtiems.com-ի հետ զրույցում այսօր հաստատեց, որ Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիներից մեկն իր ամուսինն է: Նրա խոսքով՝ դեպքից ժամեր առաջ խոսել է ամուսնու հետ, սակայն իրադարձությունների նման ընթացք հեռախոսազրույցում չի նշմարվել: Քրիստինեն հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել: Ավելի ուշ Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ մյուս սպանվածը՝ Էդուարդ Նշանյանը (Մականունը Ճուտ), նույնպես որոշ ժամանակ աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկում, սակայն դեպքից ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից: Էդուարդ Նշանյան ու Արմեն Իսրայելյանը մոտ երկու շաբաթ առաջ միասին մեկնել են ՌԴ: Դա եղել է այն բանից հետո, երբ Արմեն Իսրայելյանն ու Սամվել Ալեքսանյանն իրենց «հաշիվները պարզել էին»: Այս մասին Արմեն Իսրայելյանն էլ է իր հարցազրույցներից մեկում հայտարարել: Մանրամասներն՝ [url=http://armtimes.com/hy/article/95785]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր