211652_close_icon
views-count5568 դիտում article-date 18:37 24-10-2016

Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի գովազդային վահանակների և ցուցանակների հայատառ լինելու օրենքի պահանջի կատարմանը: Այս ուղղությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է լեզվի պետական տեսչության հետ համատեղ խնդրին տալ համապատասխան իրավական լուծում: «Լեզվի պետական տեսչության հետ համատեղ իրականացված հսկողության արդյունքում մի շարք տնտեսվարողների ենթարկել ենք վարչական պատասխանատվության, սակայն արդյունքը դեռևս գոհացուցիչ չէ: Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը: Պատկերը պետք է լինի ճիշտ հակառակը: Այս ուղղությամբ անհրաժեշտ է հստակ, կոշտ քայլեր ձեռնարկել: Այն տնտեսվարողները, ովքեր, խախտելով օրենքի պահանջը, անգամ զգուշացումից հետո չեն կատարում համապատասխան փոփոխություններ, նրանց գովազդային վահանակներն ու ցուցանակները պետք է անմիջապես ապամոնտաժվեն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր