211652_close_icon
views-count763 դիտում article-date 19:15 24-10-2016

ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ժողովրդավարություն խմբակցության անդամների հանդիպումը վարչապետի հետ

Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է Արցախի ժողովրդավարական կուսակցության «Ժողովրդավարություն» խմբակցության անդամների հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հիմնական սկզբունքներն ու ուղղությունները: Տնտեսության զարգացման մեջ գյուղատնտեսության ոլորտին հատուկ ուշադրություն դարձնելու պատճառը Արայիկ Հարությունյանը պայմանավորել է երկրում այդ ոլորտի հեռանկարային զարգացման մեծ նախադրյալների առկայությամբ: Վարչապետը նաև նշել է, որ ցայսօր գյուղատնտեսության բնագավառում կատարված ծրագրերը եղել են փորձեր, ինչի արդյունքում վեր են հանվել ոլորտի առավելություններն ու թերությունները, իսկ այժմ ճշգրտված ռազմավարություն ընտրելու և կոնկրետ ուղղություններով հստակ զարգացում ապահովելու պահն է: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը և խմբակցության մյուս անդամները առաջադրել են հարցեր ու հանդես եկել առաջարկություններով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ այդ և ուրիշ հրատապ թեմաների շուրջ:

Նմանատիպ նյութեր