211652_close_icon
views-count4643 դիտում article-date 16:31 24-10-2016

Ռայան Գիգզը զայրացել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների վարքագծի վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և մարզիչ Ռայան Գիգզը քննադատել է թիմի խաղացողներին` ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Չելսիից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/23/99231/]պարտությունից[/url] հետո (0:4) ցուցաբերած վարքագծի համար: «Ֆուտբոլում ձեզ կարող են ջախջախել: Բայց հետո, նման ջախջախիչ պարտությունից հետո մի փոխանակվեք մարզաշապիկներով: Դա ինձ դուր չի գալիս: Կարող ենք ինձ հնաոճ մարդ համարել: Եթե ձեզ նվաստացրել են 4:0 հաշվով, մի շնորհավորեք մրցակցին, շնորհակալություն հայտնեք երկրպագուներին և հեռացեք խաղադաշտից: Մի մնացեք դաշտում` մարզաշապիկներով փոխանակվելու և քիչ առաջ ձեզ ջարդած թիմի խաղացողների հետ միասին ծիծաղելու համար», ասել է Գիգզը:

Նմանատիպ նյութեր