211652_close_icon
views-count2438 դիտում article-date 16:53 24-10-2016

Ֆրանսիայում սկսել են տարհանել հայտնի «Ջունգլիներ» ճամբարը

Ֆրանսիայի իշխանությունները սկսել են նավահանգստային Կալե քաղաքում տեղակայված, «Ջունգլիներ» անվանումը ստացած փախստականների ճամբարից անօրիանական բնակվողների տարհանումը, որը կտևի մոտ 1 շաբաթ, հաղորդել է BFM TV-ն։ Քաղաքային իշխանությունները ճամբար են ուղարկել շուրւ 60 ավտոբուս, որոնք անօրինական փախստականներին կտեղափոխեն նրանց համար նախատեսված հատուկ տեղակայման կենտրոններ։ Սպասվում է, որ Ֆրանսիայի ողջ տարածքով ավելի քան 450 ճամբարներում կտեղակայվի 6-8 հազար փախստական։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փախստականների տարհանման գործընթացն ընթանում է առանց միջադեպերի։ Այն հսկում են 1000-ից ավելի ոստիկաններ ու ժանդարմներ։ Իսկ նախօրեին Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնևը հայտարարեց լրագրողներին, որ ճամբարի փակումն անխուսափելի է։

Նմանատիպ նյութեր