211652_close_icon
views-count2450 դիտում article-date 16:26 24-10-2016

Գերմանիայի իշխանությունները ԵՄ-ի հնարավոր փլուզում են կանխատեսում

Գերմանիայում չեն բացառում, որ Եվրամիությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը, հաղորդում է rosbalt.ru-ն։ «2015 թվականը անխնա ցույց տվեց, որ իրականն ու ակնհայտը, որ տասնյակ տարիներով ընդունվել են որպես շնորհում, կասկածի տակ են առնվում»,- Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Նա հավելել է, որ ֆինանսական ճգնաժամը, փախստականների ահռելի հոսքը, որն ուղղված է դեպի Եվրոպան, ինչպես նաև ԵՄ կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի հանրաքվեի առաջացրած շոկը Եվրոպային «հզոր ալեկոծության մեջ են գցել»։ «Այժմ պոպուլիստների աջ թևը կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից և ձայներ հավաքել իբրև թե սկսվող ԵՄ-ի փլուզման համար։ Այժմ նույնիսկ Եվրոպայի ամենահավատարիմ կողմնակիցներն են տեսնում, որ հարկ է առաջացել կրկին մարդկանց համոզելու։ Եվ եթե մենք չիմանանք, թե ինչպես գնահատենք ԵՄ-ը, ապա այն կմահանա»,-ասել է Շտայնմայերը։ Դրա հետ կապված՝ Գերմանիայի ԱԳՆ-ն ծրագրում է նոր նախագիծ կյանքի կոչել՝ քննարկելու համար հանրության հետ ԵՄ-ի հեռանկարները։

Նմանատիպ նյութեր